ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ`Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթ եր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։

 

ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: