Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այց կիրականացնի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը:

 

Այցը Բաքու նախատեսվում է իրականացնել փետրվարի 19-ին: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցի մանրամասներն ու հանդիպումների օրակարգը, սակայն, չի ներկայացվել: