Փետրվար 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ հերթական համագումարը: Համագումարին ներկա էին կուսակցական բոլոր՝ 58 տարածքային կառույցների ներկայացուցիչները:

 

Սահմանված կարգի համաձայն' լիազորությունները դադարեցրեց ԲՀԿ քաղաքական խորհուրդը: Համագումարը կազմավորեց նոր քաղաքական խորհուրդ' կազմված 201 ներկայացուցչից:

 

Համագումարի հաջորդ հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն էր: Համագումարի ներկա կուսակցականների կողմից առաջադրվեց մեկ թեկնածու' Գագիկ Ծառուկյանը, ով ևս միաձայն ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: