ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի այն երկու նավերից մեկը, որոնք Սոչիի Ձմեռային խաղերի անցկացման ժամանակ ուղարկվել Էին Սեւ ծով, ծանծաղուտի մեջ Է խրվել Թուրքիայի նավահանգստի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարության ներկայացուցիչներին:

 

Միջադեպը, գործակալության զրուցակիցների խոսքով, տեղի Է ունեցել մի քանի օր առաջ Թուրքիայի հյուսիսի Սամսուն նավահանգստի ջրատարածքում, ուր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Թեյլոր» նավը մտել Էր վառելիքի լցավորման համար: Նավում գտնվողներից ոչ ոք չի տուժել:

 

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կարողացել Է ինքնուրույն դուրս գալ ծանծաղուտից եւ հասնել նավահանգիստ, որտեղ այն զննության համար ուղարկել են նավանորոգարան: Նախնական զննությունը, ինչպես հայտարարել են Միացյալ Նահանգների նավատորմի հրամանատարության ներկայացուցիչները, ցույց Է տվել, որ վնասվել են «Թեյլորի» պտուտակների թիակները: Կկարողանա արդյոք այս նավը շարունակել առաքելությունը Սեւ ծովում, առայժմ անհայտ Է: