Կիեւում փետրվարի 18-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների թիվը հասել Է 26-ի: Այդ մասին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ռայիսա Բոգատիրյովան: «Զոհվածներից տասը ՆԳ նախարարության աշխատակիցներ են, մնացածը՝ ընդհարումների մասնակիցներ»,- ասել Է գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ փետրվարի 20-ն Ուկրաինայում սգո օր Է հայտարարվել Կիեւում անկարգությունների հետեւանքով զոհվածների հիշատակին: