Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասել Է 16-ի: Այդ մասին փետրվարի 21-ին հաղորդել Է Ուկրաինայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Ներքին գործերի մարմինների 130 աշխատողներ բուժհիմնարկներ են տեղափոխվել հրազենային վերքերով: Ընդամենը փետրվարի 18-ից բուժօգնության են դիմել ներքին գործերի մարմինների 565 աշխատողներ, նրանից 410-ը հոսպիտալացվել են»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ վերջին օրերին զոհվածների թիվը, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների, հասել Է 77-ի, բուժօգնության են դիմել 577 տուժածներ, նրանցից 369-ը՝ հոսպիտալացվել են: Ընդ որում՝ վերջին մեկ օրվա ընթացքում տուժել Է 132 մարդ, նրանցից 82-ին տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: