Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, որպես բժիշկ, բացասական է վերաբերվում ծխախոտին, ալկոհոլին և առողջության համար վնասակար ցանկացած երևույթի: Նա Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հեռուստատեսությամբ որոշ ժամերի թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրելու մասին օրենքի նախագծին նշեց. «Այս գործընթացը կարող է տնտեսական ակտիվություն մտցնել, լրացուցիչ ֆինանսական հոսքեր կարող են լինել: Ազգային ժողովը հենց այս տեսանկյունից է դիտարկել և քվեարկել»:

 

Նախարարը հավելեց, որ ինքն այդ նախագծի վերաբերյալ իր բացասական վերաբերմունքն արտահայտել է նաև կառավարությունում նախագծի քննարկումների ժամանակ: