Իսրայելական ռազմական ուղղաթիռները մարտի 14-ին ռմբակոծել են Լիբանանի տարածքները: Ռմբակոծվել են Քաֆր Շուբայի շրջանը, Հալթայի և Սալամիայի ագարակները: Ինչպես հաղորդում են Լիբանանի անվտանգության աղբյուրները, պատճառած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Նախօրեին Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքի Բաբ աթ Թաբաննա և Ջաբալ Մահսեն թաղամասերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 43-ի, որոնցից 5-ը Լիբանանի զինվորներ են:

 

Լիբանանի Տրիպոլի քաղաքում սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր հաճախակի են դարձել բախումները Բաբ աթ Թաբաննա և Ջաբալ Մահսեն թաղամասերի միջև: Այնտեղ բնակվող' Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել: