Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տվյալներ է հրապարակել անցյալ տարի աշխարհում մահապատիժների թվաքանակի աճի վերաբերյալ, տեղեկացնում է անելով BBC-ն:

 

Ըստ այդ տվյալների՝ մարդկանց առավել մեծ թվով մահապատիժներ են գրանցվել Չինաստանում:

 

Արագորեն ավելանում է մահվան դատավճիռների ի կատար ածումը Իրանում եւ Իրաքում: Իրանի իշխանությունները հայտնել են անցյալ տարի մահապատժի ենթարկված 169 անձանց մասին, մինչդեռ իրավապաշտպանները կասկածում են, որ այդ երկրում բազմաթիվ մահապատիժներ գաղտնի են իրականացվում:

 

Իրաքում մահապատիժների թվի ավելացում է դիտվում երրորդ տարին անընդմեջ, ինչը, Amnesty Internationalի կարծիքով, կապված է այն բանի հետ, որ մարդկանց մեծ մասին մահապատժի են դատապարտվում խիստ մշուշոտ ձեւակերպված հակաահաբեկչական օրենքներով: