Վերջին տասը տարվա ընթացքում աշխարհում սովյալների թվաքանակը կրճատվել Է ավելի քան 100 միլիոնով, սակայն մինչ այժմ թերսնումից տառապում է մոլորակի յուրաքանչյուր իններորդ բնակիչը, այսինքն՝ մոտավորապես 805 մլն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի «Աշխարհում պարենային անվտանգության հետ կապված իրադրությունը» ամենամյա զեկույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 16-ին:

 

Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO), Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից պատրաստված զեկույցում նաեւ նշվում Է, որ, սկսած 1990-1992 թվականներից, սովյալների թվաքանակը կրճատվել Է ավելի քան 200 միլիոնով:

 

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում Է, որ ներկայում 63 զարգացող երկրներ արդեն հասել են սովյալների բաժնի կրկնակի նվազեցման նպատակին, եւս վեց երկիր դրան պետք Է հասնի 2015 թվականին: «Դա այն բանի վկայությունն Է, որ մենք կարող ենք շահել սովի դեմ մղվող պատերազմը»,-հայտարարել են FAO-ի, IFAD-ի եւ ՊՀԾ-ի ղեկավարները զեկույցի նախաբանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: