Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ 2011թ.-ի մարտից շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ակտիվիստների տեղեկացմամբ' զոհերի թիվը կազմել է 150 հազար 344, որոնցից 51 հազար 212-ը քաղաքացիներ են, 58 հազար 480-ը՝ սիրիական բանակի զինվորներ, 37 հազար 781-ը՝ ընդդիմ ության անդամներ են: Ընդ որում' զոհերից 2 հազար 871-ի ինքնությունը չի բացահայտվել:
Ակտիվիստները նաև նշել են, որ Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է 7 հազար 14 երեխա և 18 տարեկանից բարձր 5 հազար 266 կին: Ավելի քան 18 հազար մարդ գտնվում է սիրիական բանտերում, իսկ սիրիական բանակի ավելի քան 8 հազար անդամների գերեվարել են ընդդիմադիր ապստամբները:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հրապարակել էր, որ Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, շուրջ 9 միլիոն սիրիացիներ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ապաստան են գտել հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: