Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը եւ Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը Վիեննայում քննարկել են իրանական ատոմային դոսյեի ծրագրի իրագործման վերաբերյալ փորձագետների զեկույցը, տեղեկացնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

«Զարիֆը եւ Էշթոնն ուսումնասիրել են յոթ երկրների փորձագետների տեխնիկական զեկույցը՝ արծարծելով վերջնական համաձայնության հասնելու համար լուծում պահանջող մնացած խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ լիաֆորմատ բանակցությունների հերթական փուլը մեկնարկել Է ապրիլի 7-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

 

Սպասվում Է, որ բանակցությունների երրորդ փուլը՝ այսպես կոչված «Վիեննա-3»-ը, կընթանա երեք օր: Ապրիլի 8-ին կողմերը ձեռնամուխ կլինեն կոնկրետ հարցերի քննարկմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: