Արևելյան գործընկերության ծրագիրը որպես զրոյական արդյունքով խաղ էր մտածված հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներին հակազդելու համար: Այդ մասին ապրիլի 11-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագիրը հենց սկզբից, հակառակ մեր նախազգուշացումներին, զարգանում էր գաղտնաբար և պարզ դարձավ, որ այն մտածված էր զրոյական արդյունքով խաղերի տրամաբանությամբ, որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին հակազելու գործիք»,-ասել է Լավրովը' ելույթ ունենալով Ռուսաստանի միջազգային կողմնորոշում ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: