Կատալոնական «Բարսելոնան» բողոքարկել է ՖԻՖԱ-ի որոշումը, համաձայն որի ակումբը մինչև 2015թ-ն իրավունք չունի ֆուտբոլիստներ ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ որոշումը ՖԻՖԱ-ն կայացրել է ապրիլի սկզբին' անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու կանոնները խախտելու համար:

Բացի այդ, կատալոնացիները նաև տուգանվել են 450 հազար շվեյցարական ֆրանկով: