Դաղստանի Հանրապետության օրենսդիր ժողովի պատգամավոր Մուսա Իսլավովը Խասավյուրտում զոհվել է ավտոմոբիլի գնդակոծման հետևանքով, որտեղ նա գտնվում էր: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Դաղստանի Քննչական վարչության ներկայացուցիչը:

 

«Առավոտյան ժամը մոտավորապես 8-ին Խասավյուրտում Բոտայուրտոսկոյե շոսե փողոցում անհայտ անձինք հրազենով գնդակոծել են Lexus 470 ավտոմոբիլը, որում գտնվում էր Դաղստանի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր-բյուջեի կոմիտեի փոխնախագահ Մուսա Իսլավովն իր վարորդի հետ: Ստացած հրազենային վերքերից Իսլավովը մահացել է, վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վարորդը մահացել է հիվանդանոցում:

 

Իրականացվում են քննչական գործողություններ՝ ճշտելու կատարվածի բոլոր հանգամանքները, պարզվում են հանցագործության դրդապատճառները: