Անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Ռիզեի Չայելի գավառի քաղաքապապետ ընտրված Աթիլլա Էսմենի վրա: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը:

 

Տասն անհայտ անձից բաղկաղած խմբի անդամները հարձակվել են Էսմենի և նրա վարորդի վրա այն ժամանակ, երբ վերջիններս դուրս են եկել քաղաքապետարանի շենքից: Հարձակման արդյունքում երկուսն էլ դեմքերին և մարմիններ հարվածներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ առաջին օգնություն են ստացել ու դուրս գրվել:

 

Ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում հարձակումն իրականացրածներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու համար: