Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանի Օրմանբաղը գյուղում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են ժանդարմերիայի հրամանատարության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքա կան HaberTurk-ը:

 

 

Քուրդ զինյալները կիրառել են ականանետեր և հրազեն: Ժանդարմերիայի կողմից արձակված պատասխան կրակոցների հետանքով PKK-ի մարտիկները փախուստի են դիմել: Կողմերի միջև բախումից զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: