Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-ին' առավելապես հյուսիսային շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 25-26-ը առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

 

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 25-26-ը նույնքան կնվազի:

 

 

Երևանում ապրիլի 23-24-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

 

Երևանի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.40C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -4.50C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.50C