ՀՀ տարածքում'

Հուլիսի 27-ին օրվա երկրորդ կեսին, 28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 29-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Հուլիսի 27-ին երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, 29-30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալները՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.50C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.70C (1925 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության