ՀՀ տարածքում'

Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում'
Հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Երևանի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 39.20C (1935թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան 13.60C (1947թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 26.20C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն