Ինչպես հայտնում է itar-tass-ը, ՌԴ-ն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի և Կանադայի սահմանած պատժամիջոցներն՝ ընդդեմ ՌԴ պաշտոնյաների և ընկերությունների: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

 

«Պատժամիջոցներ կիրառելն ընդհանրապես մեր ճիշտ գործելաոճը չէ, սակայն նման գործողություններն ստիպում են մեզ պատասխան «հարված» տալ: Վաշինգտոնի և Օտտավայի վերջին պատժամիջոցային «ստեղծագործությունները» բացառություն չեն: Ռուսական «սև ցուցակի» գործող անձանց անունները հրապարակավ չեն հայտարարվի, սակայն նրանք այդ մասին կիմանան մուտքի արտոնագրի համար դիմում ներկայացնելիս»,- ասվում է հաղորդագրություն մեջ: