Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Ալեքսանդրովսկ քաղաքում գրոհի ժամանակ աշխարհազորայիններն ամբողջությամբ ոչնչացրել են զինվորական զինապահեստը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային գվարդիայի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

 

«Զինամթերքի պահեստը ենթարկվել է նռնականետի հարվածի, հզոր պայթյունից ու հրդեհից զենքն ու զինամթերքը ոչնչացել են, տուժածներ և զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 29-ին աշխարհազորայինները գնացել էին զինվորական ստորաբաժանում և փորձել բանակցությունների մեջ մտնել զինվորականների հետ, սակայն փոխհրաձգություն է սկսվել: