Օրերս ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի Արևմտյան ծառայության աշխատակիցներ Ս.Մարգարյանը, Գ.Միրզոյանը, Հ.Հայրապետյանը, Ա.Ջավադյանը և Ս.Եփրեմյանը հերթական գործուղումն իրականացրին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիտակայաններ՝ Ձորաղբյուր, Կապուտան, Սեմյոնովկա, Ծովագյուղ, Չկալովկա, Կարճաղբյուր և Վարդենիս:

 

Ելնելով տվյալ կայանի վիճակից և կարիքներից, տարբեր կայաններում կատարվել են նորոգման, ներքին հարդարման, էլեկտրասնուցման մոնտաժման աշխատանքներ, ստուգիչ չափումներ: Ստուգվել է մարտկոցների աշխատանքը, փոխվել է խափանված ռադոնաչափական սարքը, կատարվել են կայանի կարգաբերման և ծրագրային ապահովման աշխատանքներ:

 

Արևմտյան ծառայության աշխատակիցները հանդիպել են կայանները սպասարկող անձնակազմի հետ և զրույցներ ունեցել առկա խնդիրների և անելիքների շուրջ: