Չինաստանում տասը մարդ է զոհվել հունիսի 11-ի առավոտյան Գույչժոու հարավ-արեւմտյան նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Տեղական իշխաանությունների տվյալներով՝ պայթյունի պահին հանքահորում գտնվում էր 130 ածխահատ, փլատակներից հաջողվել է դուրս պրծնել նրանցից 120-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Guizhou Hualong Coal Industry Co. Ltd ընկերությանը պատկանող ածխահանքում, որը տեղի քարածխի ընկերության եւ Հոնկոնգի China Resources Power Holdings Co. Ltd-ի համատեղ ձեռնարկությունն է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: