ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ նախագահական համակարգն ավելի ճիշտ է, ինքն ուժեղ իշխանության կողմնակից է. «Համենայն դեպս, պառլամենտականն իրենից չի ենթադրում ուժեղ իշխանություն, որովհետև պարտադիր կոալիցիոն իշխանություններ պետք է ստեղծվեն, իսկ կոալիցիան, գոնե մեր պայմաններում, ապացուցվեց, որ շատ հզոր չի լինում և ցանկացած ժամանակ տրոհվում է»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

 

«Ես չեմ կարծում, որ եթե Հայաստանը լինի խորհրդարանական, դրանով սահմանափակվում է կուսակցությունների գործունեությունը, ընդհակառակը պառլամենտական կացութաձևի ժամանակ կուսակցությունների դերը մի քանի անգամ բարձրանում է: Ես կարծում եմ, որ ապագայում, եթե մենք անցնենք պառլամենտական համակարգին, ապա կուսակցությունների դերն ավելի կբարձրանա, բայց ես աձամբ գտնում եմ, որ նախագահականն ավելի ճիշտ է, չնայած նաև պառլամենտականի կողմնակից եմ, բայց ոչ կիսանախագահականը, ես կողմնակից եմ հզոր նախագահական իշխանության»,- ասաց Հարությունյանը: