Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է կառավարության ներկայացրած առաջարկությանը՝ Հայաստանի հետ ռազմատնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Այս տեղեկատվությունը բավական հատկանշական է վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի ֆոնին: Այդ հարաբերություններն ընդհանուր առմամբ կարելի է համարել լարված, որը կապված է մի շարք իրադարձությունների հետ:
Նախ, 2009-ին Ռուսաստանը փորձեց Ղարաբաղի վերաբերյալ համաձայնություն պարտադրել Հայաստանին, որը ենթադրում էր Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ: Դրան հետեւեցին ժամանակակից զենքի կանոնավոր ու զանգվածային մատակարարումներն Ադրբեջանին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մի շարք համաձայնությունները, որոնք անտեսում են Հայաստանի շահերը:
Այս իրադարձություններին զուգահեռ, Հայաստանի հասարակության մեջ սկսեց հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման գործընթաց: Նախկին կարծրատիպերը, որոնք ռուսական քարոզչության արդյունքում ամրագրվել էին հայերի շրջանում, սկսեցին տեղի տալ: Այդ իրադարձությունների հակահայկական բնույթն այնքան ակնհայտ էր, որ արագացրեց այդ ընթացքը:
Իրենք՝ ռուսներն, ակնհայտորեն պատրաստ չէին իրավիճակի նման փոփոխությանը, քանի որ թերեւս հանգիստ էին, որ «հայերի դեպքում խնդիրներ չեն կարող լինել»: Եւ երբ խնդիրներն ի հայտ եկան, Մոսկվայի առաջին արձագանքն այն էր, որ հայ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները նենգափոխելով, այն ներկայացնեին որպես մի քանի քաղաքագետի ու լրատվամիջոցի տեսակետ, «պատահականություն»: Ռուսական ԶԼՄ-ներում սկսեց հակահայկական իսկական արշավ, ընդհուպ վիրավորանքների աստիճանի:
Այնուամենայնիվ, Մոսկվայում չէին կարող չհասկանալ, որ խնդիրն առավել քան բարդ է ու խորքային, եւ կապված չէ մի քանի քաղաքագետի ու լրատվամիջոցի «քմահաճույքի» հետ: Բանն այն է, որ հնարավոր չէ երկար ժամանակ լռության մատնել կուտակվող խնդիրները, կամ առավելագույնը կենացներ ասել «հավերժ բարեկամության ու ռազմավարական դաշնակցության» մասին: Բացի այդ, աշխարհում խորքային փոփոխություններ են կատարվում, որտեղ Հայաստանին տրվում է բավական հետաքրքիր ու ծավալուն դեր, որն ինչ որ տեղ հակասում է ռուսական քաղաքականության նպատակներին: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը, որպես պետություն, կամ պետք է ստանձնի այդ դերը, կամ պետք է վերանա որպես ինքնիշխան միավոր: Այլ ընտրություն պարզապես չկա:
Նման իրավիճակում, Մոսկվան ու Երեւանը կամ պետք է գնան Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելու ճանապարհով, կամ պետք է «եղբայրական» հարաբերություններից անցում կատարեն դեպի քաղաքական հարաբերություններ: Ռուսաստանի համար հոգեբանորեն դժվար է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելը, այն պայմաններում, երբ ռուսական քաղաքական վերնախավերի մոտ կարծրացած է «հայերի հետ խնդիրներ չեն կարող լինել» գիտակցությունը:
Խնդիրները սակայն, ինչպես նշվեց, կան, եւ դրանք պետք է լուծվեն: Ինքնիշխանությունից զրկված Հայաստանը դառնալու է չափազանց մեծ բեռ ու գլխացավանք ոչ միայն Մոսկվայի, այլեւ ուժային մյուս կենտրոնների համար: Շատ ավելի ձեռնտու է համաշխարհային քաղաքական գործընթացներին համարժեք ու մասնակից գործընկերը, որն անվտանգություն սպառողից վերածվի անվտանգության նոր համակարգերի կերտման մասնակից-գործընկերոջ:
Չնայած Մոսկվայում ներկայիս հակահայկական հիստերիային, քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ կարծես թե մեկնարկում են: Հայաստանի հետ ռազմատնտեսական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Կրեմլի որոշումը կարծես թե դրա վկայությունն է:
Վերջ «եղբայրությանը»
11:24 - 15.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
12/01/13 09:50
Պուտինը Հայաստան կգա ընտրություններից հետո՞
10/03/16 19:28
Մեկնարկել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը
07/03/13 18:47
Սերժ Սարգսյանը կբավարարի՞ Պուտինի պահանջները
21/02/13 20:38
Սերժ Սարգսյանին շնորհավորել են Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Սլովակիայի, Սիտվայի ղեկավարները
16/02/13 18:51
Րաֆֆի Հովհաննիսյանը սպառնացել է դուրս շպրտել Հայաստանի ներկա իշխանությունների ներկայացուցիչներին
31/01/13 15:30
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները խաչվեցին
31/01/13 15:11
Րաֆֆի Հովհաննիսյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան