ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 406.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.76 դրամով և կազմել 549.87 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով՝ կազմելով 11.59 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով և կազմել 695.12 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հուլիսի 18-ին կազմել է 17 հազար 27.76 դրամ, արծաթի գինը՝ 271.66 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 570.48 դրամ։