Նիդեռլանդների դատախազությունը նախնական հետաքննություն Է սկսել Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի աղետի հանգամանքների շուրջ, որպեսզի հնարավորություն ստեղծի դրա ենթադրյալ մեղավորների դատական հետապնդման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:
«Դատախազության աշխատակից Տիյս Բերգերն այժմ գտնվում Է Կիեւում»,-գործակալությանը հայտնել Է հսկիչ գերատեսչության ներկայացուցիչ Վիմ դե Բրյույնը:
Նա բացատրել Է, որ մի քանի տարի առաջ ընդունված օրենսդրության համապատասխան, Նիդեռլանդները կարող Է զինվորական հանցագործների, այդ թվում՝ օտարերկրյա, դատական հետապնդում սկսել, եթե հանցագործության զոհ են դարձել Նիդեռլանդների հպատակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: