ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հ.Հակոբյան ը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

 

Նախարարը ներկայացրել է հայապահպանությանն ուղղված՝ ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը: Այնուհետև քննարկվել են այս ծրագրերում Իրաքի հայ համայնքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: