ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' օգոստոսի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 406.82 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.72 դրամով և կազմել 544.89 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 11.38 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 0.91 դրամով և կազմել 684.56 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 2-ին կազմել է 16 հազար 810.51 դրամ, արծաթի գինը՝ 270.62 դրամ, պլատինի գինը՝ 19 հազար 253.12 դրամ։