ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' նոյեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2 դրամով և կազմել 415.7 դրամ:

 

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.41 դրամով և կազմել 519.29 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով' կազմելով 8.79 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.76 դրամով և կազմել 649.7 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը նոյեմբերի 17-ին կազմել է 15 հազար 623.76 դրամ, արծաթի գինը՝ 205.15 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 744.05 դրամ։