Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պաշտպանության բանակի զորամասերից մեկում մասնակցեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում մեդալներով  պարգևատրեց հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:


Բացի մեդալներից, Մովսես Հակոբյանը դրամական պարգևներ շնորհեց նաև մի շարք զինվորների և ազատամարտիկների, ովքեր ակտիվորեն մասնակցել են հակառակորդի դիվերսիաների կանխման գործընթացին: Նախարարի կողմից 200 հազար դրամով պարգևատրվեց ավագ լեյտենանտ Հայկ Խալաթյանը, ով աչքի էր ընկել խիզախությամբ՝ հակառակորդին կորուստներ պատճառելով և հետ շպրտելով: Ավելի ուշ Հայկ Խալաթյանը կներկայացվի նաև պետական պարգևի:

 

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր խոսքում ընդծեց, որ այսօր մեկնարկում է ամառային ուսումնական նոր փուլը, ինչի առիթով նա շնորհավորեց ներկաներին:

 

«Անցած 6 ամիսները պաշտպանության բանակի համար հանդիսացան պաշտպանության բանակի մարտական պատրաստականության, անձնակազմի արհեստավարժության և պաշտպանական բանագծերի ինժեներական արգելափակոցների կատարելագործման, հայրենիքի պաշտպանության վսեմ և փայլուն իրականացման արդյունավետ շրջան, որով առավել հարստացավ մեր զինված ուժերի տարեգրությունը:

 

Համոզված եմ, որ պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինծառայող, մանավանդ, մարտական հերթապահությունում ընդգրկված զինվորը, այսուհետ ևս պատրաստ է հանդես բերել բարձր մարտական ոգի, նույն հաջողությամբ շարունակել դաստիարակվելու և ուսուցման համատեղումը: Դրանց են միտված բանակային յուրաէքանչյուր տարվա հագեցած միջոցառումները, գործնական պարապմունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

 

Հակոբյանն ընդգծեց, որ այդ ամենը տեսանելի է ոչ միայն ամփոփիչ արդյունքներով, այլ նաև վերջերս հակառակորդի կողմից հաճախակի դարձած հրադադարի խախտումների, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի կանխումներով: «Արդեն շուրջ մեկ ամիս է, իսկ եթե ավելի ընդգրկուն դիտարկենք, ապա այս տարվա սկզբից ադրբեջանական կողմը շարունակել է իր որդեգրած արկածախնդրային գործելաոճը, ինչի հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զորախմբերը չեն դադարեցրել դիվերսիոն գործողություններ իրակա նացնելու փորձերը:

 

Մեր դիրքերի ուղղությամբ կիրառվել են խոշոր տրամաչափի զինատեսակներ, նռնակներ, ականանետեր, զենիթային հրանթոների արկեր, հաճախակիացել ենր նաև սահմանամերձ գյուղերի գնդակոծումերը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հակառակորդին կարող էր լռեցնել միայն համարժեք պատասխանը, որն էլ եղել է:

 

ՊԲ հրամանատարի խոսքով՝ առաջնագծում ծավալված վերջին իրադարձությունները համախբել են հայ ժողովրդին. միմյանց անծանոթ զինվորները դարձել են ընկերներ, ընկերները՝ եղբայրներ, զգացվում է վստահություն և հարգանք միմյանց նկատմամբ: «Նրանք մարտադաշտում իրականում տեսել և համոզվել են, թե ինչ բան է զինվորական կոլեկտիվիզմը, տեսել և համոզվել են, որ միայն ընկերության վեհ գաղափարն է ունակ զինվորին դարձնել անխոցելի:

 

Բանակի կողքին կանգնեցին բոլորը՝ գյուղացիներ, ուսուցիչներ, պետական գործիչներ, գիտնականներ: Մեկ ակնթարթում հայրենիքը բոլորի համար դարձավ սրբարան: Մենք մեր թիկկունքում զգում ենք նաև մեր առյուծածին մայրերի աջակցությունը և օրհնանքը: Սա է ազգի գոյատևման անժխտելի բանաձևը: Մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- ասաց Հակոբյանը:

 

 

Հակոբյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը իրականացրել է շուրջ 7 դիվերսիոն-հետախուզական գործողություն, որնոց ընթացքում կրել է կորուստներ և հետ է շպրտվել իր դիրքեր:

 

Պաշտպանության բանակի զինված ստորաբաժանումները և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները կարողացել են հետ մղել թշնամուն՝ պատճառելով զգալի կորուստներ: «Այդ ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տվել է 40 զոհ և 30-ից ավել վիրավոր: Նույն ժամանակահտվածում հանուն իրենց հայրենիքի պաշտպանու թյան հերոսական մարտում ընկել են պաշտպանության բանակի 6 մարտիկներ: Հավերժ փառք նրանց»,- ասաց Հակոբյանը:

 

Այնուհետև ներկաները, ՊԲ հրամանատարի առաջարկով, մեկ րոպե լռությամբ հարգեցին հակառոկրդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների հիշատակը: Միջոցառումն ավարտվեց զինվորականների հանդիսավոր քայլերթով: