Ամառային ընդմիջումից հետո սեպտեմբերի 8-ից կվերսկսվեն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստումները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի լրատվության վարչությունից, առաջին փուլով այս անգամ վերապատրաստման կգործուղվեն մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների թվով 6 քաղաքացիական ծառայողներ: