«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 8-ին' ժամը 18.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցով ընթանալիս ընկել է ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: