ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 3-ին՝ ժամը 08.21-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ընկել է չգործող ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 95NO005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը:

 

 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից: