Հունիսի 7-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Առատաշեն-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-520» և «Ֆորդ-Վինդստար» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «Ֆորդ-Վինդստար»-ը շրջվել է ջրատարը, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: