Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանակ «ԱՊԱ» գործակալությունը:

 

Դեմ առ դեմ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները հետագայում էլ կզարգանան բնականոն հունով: