Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Շալկեին»:
Հանդիպան հաշիվը 10-րդ րոպեին բացեց Մատիպը, 13 րոպե անց Մոտինգը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը: Դորտմունդցիներից երեք րոպե պահանջվեց հաշիվը կրճատելու համար: Սակայն Կլոպի թիմին ավելին անել չհաջողվեց:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր հանդիպմանը. կիսապաշտպանը վնասվածք ունի: