Լիբիայում զինված խմբավորումը գերի է վերցրել հարևան Եգիպտոսի շուրջ 70 բեռնատարների վարորդների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, եգիպտացիները բեռնավորված մեքենաներով գերի են ընկել Աջաբիա քաղաքում, Եգիպտոսի սահմանի մերձակայքում:

 

Զինյալները նրանց ազատության դիմաց պահանջում են եգիպտոսի ո ւժայինների կողմից ձերբակալված լիբիացուն. նա ձերբակալվել է զենքի և զինամթերքի մաքսանենգության համար:

 

Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, երբ զինված անձինք առևանգում են եգիպտացիների: Մեծ թվով եգիպտացիներ, չնայած Լիբիայում չափազանց վտանգավոր իրադրությանը, շարունակում են աշխատել հարևան պետությունում: Տասնյակ անգամներ լիբիացի զինված անձինք Եգիպտոսից պահանջել են ազատ արձակել տարբեր պատճառներով հանցագործություններ կատարած իրենց բարեկամներին: