Չինաստանում հիանում են նախագահ Վլադիմիր Պուտինով, քանի որ նրան առաջնորդ են համարում, ով չի վախենում դիմակայել Արևմուտքին: Այս մասին գրել է The Wall Street Journal ամսագիրը:
Ամսագիրը օրինակ է բերում Պեկինի գրախանութներից մեկը, որտեղ ռուս առաջնորդի մասին գրականությունը ամենաշատն են գնել Ուկրաինայի ճգնաժամի սկզբից:
Չինաստանում Ռուսաստանի նախագահով հիացմունքը կրում է ոչ միայն գրական բնույթ, այլ նաև քաղաքական: Դա վկայում է Չինական քաղաքականության փոփոխությունը: Տասնամյակներ տևող փոխադարձ անվստահությունից հետո Պեկինը և Մոսկվան ավելի են մտերմացել:
Թերթի գրառման համաձայն, Ռուսաստանը չինական շուկայի կարիքն ունի, իսկ Պեկինը իր հերթին Մոսկվան համարում է դիվանագիտական աջակցության և անհրաժեշտ էներգետիկ ռեսուրսների աղբյուր: