Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ Իտալիայում՝ ASEM գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է «Украинская правда»-ն:
ASEM գագաթնաժողովը տեղի կունենա Միլանում հոկտեմբերի 16-ից 17-ը:
Ավելի վաղ Իտալիայում Պորոշենկոյի և Պուտինի հնարավոր հանդիպման մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: