«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Վթար Գայի պողոտայում. կա տուժած
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում (Նոր Նորքի 3-րդ և 5-րդ զանգվածների միջնամասում) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 NZ 819 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ա. Մ., ծնվ. 1991 թ.) բախվել է էլ.սյանը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' ուղևոր Ն. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
***
Ադրբեջանում Լեյլա Յունուսին կարող են զրկել գիտական աստիճանից
Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարություն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Լեյլա Յունուսը կարող է զրկվել այդ երկրում շնորհվող պատմա-փիլիսոփայական դոկտորի գիտական աստիճանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Ջաբի Բահրամովը հայտնել է, որ Յունուսին գիտական աստիճանից զրկելու համապատասխան դիմումը ներկայացվել է Իլհամ Ալիևի գլխավորած Բարձրագույն հավաստագրման կոմիտեին: «Ինձ հայտնի է, որ Լելյա Յունուսը ստոր կերպով արտագրել է երկու ռուս գիտնականի աշխատանքները' նրանց մտքերն իբրև իրենը ներկայացնելով: Մենք պահանջելու ենք, որ նրան զրկեն գիտական աստիճանից»,- ասել է Բահրամովը:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը իշխանական շրջանակների կողմից երկարատև ճնշումների ու սպառնալիքների ենթարկվելուց հետո ամուսնու' Արիֆի հետ ձերբակալվել է 2014 թվականի ամռանը: Նա մեղադրվում է տարբեր անօրինականությունների, այդ թվում և հայրենիքի դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսելու մեջ:
***
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավում
Ճապոնիայի հարավում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա։ Ըստ ազգային օդերևութաբանական վարչության տվյալների՝ ցունամիի սպառնալիք չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելաչինական ծովում՝ Կագոսիմա պրեֆեկտուրայի հարևանությամբ, իսկ օջախն ընկած է եղել ծովի հատակին՝ 20 կմ խորությունում։ Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ամամի կղզիների բնակիչները։
***
Ադրբեջանի ադվակատ հանդիսացող՝ Ղազախստանի նախագահը
Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այդ օրը խոսեց ինչ-որ փոխզիջումների մասին: Նա ասել էր. «Հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող այն հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու: Այդ հարցն արդեն հանված է»:
Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ ԵՏՄ պայմանագիրը կգա խորհրդարան՝ վավերացման, այդ հարցն անպայման կբարձրացվի:
«Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի «ադվակատ» հանդիսացող՝ Ղազախստանի նախագահը: Երբ ԵՏՄ պայմանագիրը կգա խորհրդարան՝ վավերացման, ես, կարծում եմ, մենք հիմնական զեկուցողին կուղղենք նաև այդ բոլոր հարցերը՝ ինչ փոխզիջման մասին է խոսքը:
Համենայն դեպս, հայկական կողմը միանշանակ վստահեցնում է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի դրվելու, թե ինչ այլ փոխզիջման հարթության մասին խոսեց Նազարբաևը, կարծում եմ՝ մեր ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն պայմանագիրը, խորհրդարանում հույս ունեմ կպատասխանեն»,- ասաց նա:
***
Թուրքիայում խորանում է Դինքի սպանության գործով փաստաթղթերի շուրջ առեղծվածը
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը կոչ է արել դատարանին դիմել երկրի ռազմական դատախազությանը հստակեցնելու' արդյոք «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են, թե ոչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Ավելի վաղ Դինքի գործը քննող դատարանը երկու անգամ դիմել էր Ազգային հետախուզական ծառայությանը «խիստ գաղտնի» և «գաղտնի» որակված փաստաթղթերի համար, որոնք ծառայությունն արդեն ուղակել էր թուրքական մեջլիսի հատուկ հետաքննությունների հանձնաժոողովին: Ընդ որում, հետախուզական ծառայությունը չէր հայտնել' արդյոք այդ փաստաթղթերը պարունակում են պետական գաղտնիք, թե ոչ:
Ավելի ուշ, սակայն, հետախուզական ծառայությունից նշել էին, որ հարցի պատասխանը ստանալու համար ճիշտ կլինի դիմել երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբ: Անդրադառնալով այդ փաստաթղթ երին Դինքի ընտանիքի փաստաբանները փաստել էին, որ մեջլիսին ուղարկված փաստաթղթերը պետք է հանձնվեին նաև իրենց:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ եւ ցմահ ազատազրկման դատապարել:
Օգյուն Սամասթը սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, եւ հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրյանքները:
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին թուրքական դատարանի կայացրած ամոթալի վճիռը, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 15-ին բեկանել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանի 2012 թ-ի հունվարի 17-ին ընդունած վճռի այն կետը, որում նշվել է, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «զինված ահաբեկչական կազմակերպություն» կանգնած չէ:
Թուրքիայի Վճռաբեկ դատարանի 9-րդ քրեական վարչությունը Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման վերաբերյալ հրապարակած վճռում նշել է, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են:
***
Ալիևը չորս քաղբանտարկյալի համաներում է շնորհել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել 84 դատապարտվածի համաներում շնորհելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, համաներում ստացած անձանց շարքում են նաև Թուրքիայի, Իրանի ու Պակիստան ի քաղաքացիներ:
Համաներում ստացածների թվում են չորս հայտնի իրավապաշտպաններ, ովքեր համարվում էին քաղբանտարկյալ: Այս տարվա ամռանը նրանք համաներում ստանալու խնդրագիր էին ուղարկել Ալիևին' հայտարարելով, որ դուրս են գալիս NIDA շարժումից և այսուհետ պաշտպանելու են իշխանական շրջանակներին:
Ներկայում Ադրբեջանի բանտերում շարունակում են մնալ 100 քաղբանտարկյալներ:
***
Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը կարող է երկարել
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով կարող է նոր դատական նիստ կայանալ, որում կքննարկվի նրա կալանքի ժամկետը երկարեցնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպա ն Human Rights Watch կազմակերպությունը:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը' Արիֆը, քաղաքական հիմնավորում ունեցող մեղադրանքներով նախադատական կալանքի մեջ են գտնվում համապատասխանաբար հուլիսի 30-ից և օգոստոսի 5-ից: «Իշխանությունները պետք է անմիջապես ազատ արձակեն ամուսիններին, հանեն նրանց վրայից մեղադրանքները, ուսումնասիրեն Լեյլա Յունուսի հայտարարությունը բանտում իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- նշվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Լեյլա Յունուսն Ադրբեջանում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր տնօրենն է: Նա զբաղվում էր քաղբանտարկյալների, կաշառակերության, անօրինական տեղահանությունների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ժողովրդական դիվանագիտության հարցերով: Պաշտոնական Բաքուն կալանավորել է նրան հայրենիքի դավաճանության, ինչպես նաև Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքներով:
***
Սպիտակ տունը կարևորել է Ցեղասպանության որբերի պատմական գորգի ցուցադրությունը
ԱՄՆ Սպիտակ տունը կարևորում է պատմական նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության որբերի գորգի ցուցադրությունը Վաշինգտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոհը:
«Գորգը կարևոր պատմական արժեք ունի: Արդեն երկար ժամանակ է, ինչ մտածում էինք գորգը լավագույնս ցուցադրելու տարբերակների մասին»,- նշել է Սթրոհը' ընդգծելով, որ այն կարիք ուներ իրեն համապատասխան կերպով ցուցադրելու: Ազգային անվտանության խորհրդի խոսնակը տեղեկացրել է նաև, որ ցուցադրությունը կապված չէ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ:
Հայոց ցեղասպանության որբերի գորգը ամենայն հավանականությամբ նոյեմբերի 18-23-ը ներկայացված կլինի Սպտակ տան այցելուների կենտրոնում' որպես ցուցարդրության մաս:
Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թ.: Գորգը հարուստ մանրամասներով մի աշխատանք է.հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:Որբերի գորգը գործել են հայ աղջիկներ, ովքեր 1915 թ. ցեղասպանության ժամանակ փրկվել ևտարհանվել են ԱՄՆ-ի հովանավորյալ Մերձավոր արևելքի օգնության կազմակերպության կողմից: Գորգըգործվել է Ղազիր քաղաքում (այժմ Լիբանանում է), որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերածօգնության: Այն 1925 թվականին նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին:
Քուլիջի կառավարմանտա րիներին գորգը հպարտորեն և հրապարակայնորեն ցուցադրվել է Սպիտակ տանը: Բայց նախագահ ԲիլՔլինթոնի կառավարումից հետո այն այլևս չի ցուցադրվել: Սպիտակ տունը, որ նախապես թույլատրել էրգորգը ցուցադրության հանել, առեղծվածային և կտրուկ կերպով հայտարարել էր, որ պատմականնշանակություն ունեցող այդ գործը «ներկա պահին հնարավոր չէ տրամադրել» ցուցադրության համար:
***
Խոշոր ավտովթար՝ Երևանի քաղաքապետարանի մոտ. Lexus-ի վարորդն ավտոմեքենաների «սպանդ» է արել. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում էShamshyan.com-ը: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան 1-ին փակուղու բնակիչ Լուսինե Կարապետյանի անվամբ հաշվառված, սակայն 22-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Lexus մակնիշի 70 DV 070 համարանիշի, Երևան քաղաքի Նորագյուղի 235 տան բնակիչ Մանվել Աթոյանի անվամբ հաշվառված 22-ամյա Լևոն Աթոյանի վարած Range Rover 07 DQ 077 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ Սուսաննա Առուստամյանի անվամբ հաշվառված 31-ամյա Արման Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 ՏA 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր է ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
***
Ցինիզմի աննախադեպ երևույթ
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դավաճիռը:
Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա ազատազրկման, սակայն որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել: Հանձնարարվեց Շահենին պարտավորեցնել չհեռանալ մշտական բնակության վայրից:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Լուրեր.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանի արձակած վճիռը քաղաքական հաշվեհարդար էր:
«Շանթ Հարությունյանի, իր ընկերների և անչափահաս որդու նկատմամբ դատարանի երեկվա արձակած այդ վճիռը քաղաքական հաշվեհարդար էր: Դատարանն իրականացրեց Սերժ Սարգսյանի վճիռը, որն արդեն նախօրոք կայացվել էր և որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր: Սա իր ցինիզմով աննախադեպ երևույթ է, և ինչպես 2008 թվականի մարտի մեկից առաջ Ռոբերտ Քոչարյանը վճիռ կայացրեց, որ շատերը պետք է երկար տարիներ նստեն, նույն կերպ Սերժ Սարգսյանը մինչ դատաքննության ավարտը հրապարակեց վճիռը և ազատազրկեց: Այսինքն՝ ազատազրկման ձևով պատժեց իր ապօրինի որոշման դեմ դուրս եկած քաղաքացիներին»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ դատավճիռը ոչ թե Շանթ Հարությունյանի, ընկերների և իր որդու նկատմամբ էր, այլ նաև դատավճիռ էր ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Ամբողջովին ինքը համապատասխանում է այն կառույցի տրամաբանությանը և մոտեցմանը, որը կոչվում է ԵՏՄ: Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի իր հայտնի հայտարարությունից հետո՝ ՄՄ-ին և այնուհետև ԵՏՄ-ին միանալու մասին, հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացրած վճռից հետո, սա երրորդ քայլն էր, որն ուղղված էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրման ուղղությամբ:
Սա լուրջ մարտահրավեր է և միաժամանակ ապացուցում է և ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը և իր կլանը որևէ բարոյական իրավունք չուներ սահմանադրական փոփոխության մասին խոսելու, որովհետև մարդը, որը ոչնչացնում է դատական իշխանությունը, մարդը, որը սահմանադրությունն ինքնին որպես հիմնարար փաստաթուղթ դարձնում է փալաս, և այդքանից հետո խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, ինքը որևէ բարոյական և քաղաքական հիմնավորում չունի»,- ասաց Սաքունցը:
Լուսանկարը՝ Panarmenian.net-ի
***
Վաղը նախախորհրդարանն ավտոերթ կկազմակերպի
Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու ծրագրի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով կամավորական ռեսուրսի ներգրավմամբ ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում:
Առաջին ավտոերթի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երևան:
Մեկնարկը՝ հոկտեմբերի 19-ն' ժամը 9:00-ին' «Նաիրիտ 2» գործարանի կենտրոնական մուտքի դիմացի հրապարակից (այսպես կոչված, «ՏԷՑ-ի կռուգից» դեպի Նորագավիթ ճանապարհին):
Մանրամասները' տեսանյութում: