Անցնող օրն  ամփոփ՝  ըստ «Mediamall.am» լրատվականի.


Աճառյան փողոցում էվակուատորին բախված «ՎԱԶ 2107»-ի 49-ամյա վարորդը մահացել է

 

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 24-ին' ժամը 01.05-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 34 NA 089 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզր ին կայանված «Մեգա Մոթորս» ընկերությանը պատկանող 002 ԼԼ 20 պետհամարանիշով էվակուատորին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1965թ. ծնված Հ. Ա.-ի դին:

 

***

 

Ոստիկանության աշխատակիցը ծեծել է փաստաբանին. հարուցվել է քրեական գործ

 

Փաստաբան Արմեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայութ յունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսին իրեն է դիմել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանի ընկերը ոստիկանի համար արտասահմանից «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հարցում օգնելու նպատակով:

 

Պայմանավորվածության համաձայն' ավտոմեքենան 2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, սակայն ավտոմեքենայի տեխնիկական վիճակը չի բավարարել ոստիկանին, և նշված հարցը պարզաբանելու համար 2014 թվականի սեպտեմբերի 8-ին' ժամը 19:00-ի սահ մաններում, իր գրասենյակում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը և վերջինիս ընկերները սպառնալով ու հայհոյելով վիրավորել են իրեն, պահանջել վերադարձնել իր միջոցով ՀՀ ներմուծված «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի համար վճարված գումարը, ապա ծեծի են ենթարկել իրեն:

 

Բացի դրանից, փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ավտոմեքենայի հարցի շուրջ պարզաբանման նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 10-ին կրկին հանդիպել է ոստիկանին, որի ժամանակ վերջինս առաջարկել է 1 մլն 269 հազար ՀՀ դրամին համարժեք 3100 ԱՄՆ դոլար հավելավճարի և «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի հետ փոխանակել իր համար ներմուծված «Նիսսան Սերենա» մակնիշի ավտոմեքենան:

 

Արմեն Մ.-ն, վստահելով ոստիկանին, համաձայնվել և տվել է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որի հիման վրա ավտոմեքենան մաքսազերծվել ու առուվաճառքի պայմանագրով հաշվառվել է ոստիկանի անվամբ, սակայն վերջինս խաբեությամբ չի տվել պայմանավորված հավելավճար գումարը: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Օդաղետ' Մերիլենդի նահանգում. բախվել են ինքնաթիռն ու ուղղաթիռը, զոհվել Է երեք մարդ

 

Մերիլենդի նահանգում հոկտեմբերի 23-ին երեք մարդ Է զոհվել Ֆրեդերիկ քաղաքի օդանավակայանի երկնքում ուսումնական ուղղաթիռի եւ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի բախման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Եվս երկու հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել, հայտնել Է տեղի ոստիկանական վարչության ն երկայացուցիչը:

 

Բախումից հետո ինքնաթիռը գործնականում ուղղաձիգ կերպով թաղվել Է անտառապուրակի ծառերի մեջ, իսկ ուղղաթիռը, դատելով ըստ տարածված տեսագրության, տապալվել Է գետին եւ վերածվել մետաղակույտի:

 

Ողբերգության պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Facebook սոցիալական ցանցը հավելված Է ներկայացրել անանուն հաղորդակցման համար

 

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է Rooms անանուն հաղորդակցման հավելվածը: Դրա օգտատերերը կարող են առաջարկված թեմայով հաղորդակցվել կեղծանունով, բացի դրանից, բնավ պարտադիր չԷ, որ նրանք գրանցված ակաունտ ունենան սոցցանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հավելվածի անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սենյակներ»: Յուրաքանչյուր ցանկացող կարող Է դրանում բացել չատ, այն մատչելի դարձնել բոլորի համար կամ էլ դրան մասնակցելու հրավերներ ուղարկել: Արտաքինից հավելվածը հիշեցնում Է նորությունների ժապավեն, որտեղ, պտտեցնելով, կարելի Է ընտրել դուր եկած «սենյակը»:

 

Ընկերության ներկայացուցիչ Ջոշ Միլլերը պարզաբանել Է, որ հավելվածն օգտագործելիս անունները կարելի փոխել՝ գտնվելով տարբեր չատերում: «Սենյակներում» նաեւ կարելի Է զետեղել լուսանկարներ, տեսագրություններ, ընտրել գույներ ձեւավորման համար:

 

Հավելվածն արդեն մատչելի Է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգտատերերին, սակայն առայժմ գործարկված Է սոսկ Apple-ի iOS հարթակի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Առեղծվածային դեպք՝ Ջրվեժ-Վարդաշեն ճանապարհին. մոխրակույտի վերածված Mitsubishi-ի մեջ հայտնաբերվել է մոխրացած դի. Shamshyan.com

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ճանապարհային ոստիկանության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժից Վարդաշեն ընկած գյուղամիջյան ճանապարհին ավտոմեքենա է այրվում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ստեփան Ստեփանյանի գլխավորությամբ և 1-03 շտապ օգնության թիվ 41 բուժբրիգադը: Ս. Ստեփանյանը հայտնել է, որ կարճ ժամանակում իրենք մոտեցել են ավտոմքենային և մարել նրանում առաջացած հրդեհը:


Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, իսկ մեքենան էլ ամբողջովին մոխրակույտի է վերածվել:


Շարունակությունն՝ այստեղ:



***



ԻԼԻՊ-ի արձակած երեք ռումբ ընկել է Թուրքիայում



Թուրք-սիրիական սահմանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գործողությունների հետևանքով արդյունքում 3 օդային ռումբ է ընկել Թուրքիայի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:


Ռումբերն ընկել են թուրքական տարածքի ականապատված հատվածում, ինչի հետևանքով պայթել են նաև ականները: Ռումբի բեկորներն ընկել են սահմանամերձ թուրքական գյուղերի վրա: Նշվում է, որ այս դեպքից հետո թուրքական կողմը սահմանային այդ շրջան է բերել իր զրահատեխնիկան:


***



«Պետք է պատրաստ լինենք մահվան». Րաֆֆի Հովհաննիսյան



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք են կազմակերպել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:


Հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Դո’ւք որոշեք. այսօր կա’մ սկզբի վերջն է, կա’մ վերջի սկիզբը: Ուզում եմ Ձեզ բաց, ազատ, անկեղծ ասել հետևյալը. տարաձայնություններ հաղթահարած՝ միասին կանգնած ենք, և ով այսօր եկել է, պետք է պատրաստ լինի կյանքի, պայքարի, մահվան և նորից կյանքի: Եթե պատրաստ եք դրան, ես ճղում եմ իմ երկար բարակ ճառը և ասում' ո’չ մեկն այստեղ կանգնածներից՝ առաջին նախագահը, Ծառուկյանը և այլք, այլ միայն դո’ւք եք ասելու՝ ո’րն է Հայաստանի հաղթանակը և վաղվա օրը: Մեզ պետք է հեղափոխություն, հեղափոխություն' հոգու մտքի և մեր ազգային ապագայի' ըստ Սահմանադրության: Այդ հեղափոխությունը լինելու է սահմանադրական, խաղաղ, օրինական»:

 

 

Հովհաննիսյանն իր ելույթում քաղբանտարկյալ անվանեց Շանթ Հարությունյանին, իր ընկերներին և Վոլոդյա Ավետիսյանին.

 

Դուք գիտեք մեր տեսակետը: Պարզապես կկրկնեմ հետևյալը. մենք դեմ ենք Հայաստան-Թուրքիա արձանագրություններին, մենք դեմ ենք նաև ԵՏՄ-ին մեր անդամակցությանը: Սերժ Սարգսյանը, ոչ լեգիտիմ իշխանությամբ, իր առ ոչինչ ստորագրությամբ մեր երկիրը տանում է կործանման»:

 


***



Որոնվում է երևանյան սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը



Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում' պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ, ապա կոտրելով բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

 

 

Դեպքի առթիվ 2014թ. հունիսի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

 

 

Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը: Տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողները այդ մասին կարողեն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:


***



«Պատրաստ եմ ցանկացած սցենարի». Գագիկ Ծառուկյան



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք են կազմակերպել «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:


Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
«Միլիոնավոր մարդիկ անգործ են մնացել, գործազրկության թիվը հասել է 40%-ի, ժողովրդի 90%-ը վարկերի տակ է: Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի, պայման և հնարավորություն պետք է ստեղծվի: Ամոթ է մեզ մեր ստեղծած կարգավիճակի համար: Պետք է աշխատող ժողովուրդը կարողանա աշխատի, իր ընտանիքը պահի: Ծառուկյանին ոչ մի ձևով չեն կարող վախեցնել, Ծառուկյանն ամեն ինչ տեսել է՝ դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել: Ծառուկյանը միշտ իր գործը առաջ է տարել»:

 

 

ԲՀԿ-ի առաջնորդը նկատում է, որ չնայած խոսում են, թե Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը չի անի, կամ Ծառուկյանի ինչին է պետք անցավ գլուխը ցավի տակ դնելու, բայց կարծում է, որ մեկը պետք է լինի, որը ոչ թե իր մասին կմտածի, այլ ազգի, պետության, ժողովրդի: Ըստ նրան՝ մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինեն, և ինքը այսօր նորից ասում է' չկա մի բան, որ Ծառուկյանն ասի ու չանի, ինչ որ խոսք է տվել, ժամանակից շուտ է արել:Շարունակությունը՝ այստեղ:



***



Լևոն Տեր-Պետրոսյանը խախտեց եռյակի պայմանավորվածությունն ու գովերգեց ԵՏՄ-ին միանալու իշխանությունների քայլը



Հայաստանի ընդդիմադիր եռյակի ուժերից մեկի' «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախանձախնդրորեն պաշտպանում է Հայաստանի իշխանությունների' Եվրասիական տնտեսական միությանը միանալու քայլը: Տեր-Պետրոսյանը համաձայն չէ հնչող տեսակետների հետ, թե անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանն ամբողջությամբ կորցնում է ինքնիշխանությունը և սուվերենությունը:


Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքի ընթացքում իր ելույթում ՀԱԿ առաջնորդն ընդգծեց, որ ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնորույուն որոշումներ կայացնելու իրավունք: «Իմ կարծիքով' չափազանցված են խոսակցություններն այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է սուվերենությունն ու ինքնիշխանությունը: Ինքնիշխանությունը ոչ այլ ինչ է, քան ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Ցանկացած պետություն, անդամակցելով որևէ միջազգային կազմակերպության, սեփական կամքով որոշակի որեն կորցնում է իր ինքնիշխանությունը, որովհետև այդ կան կանոնադրություններ, որոնք որևէ պետություն չի կարող խախտել:

 

 

Անգամ եթե Հայաստանը ստորագրեր ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, այլ Եվրոպակակն միության ասոցացման համաձայնագիրը, կամ անդամակցեր Եվրոպական միությանը, միևնույնն է՝ կորցնելու էր իր ինքնիշխանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը:Շարունակությունն ՝ այստեղ:

 

***

 

Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը փաստում է հավատարմությունն արդարությանը, ՀՀ ԱԳ նախարար

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում:

 

Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև կատարվող փոխադարձ այցերի քանակը: Եվ մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հա րաբերությունների շարունակական զարգացման այս վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընլայնման ուղով»:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախարար Լինկյավիչուսը նշել է, որ Լիտվան ջանում է հնարավորինս ընդլայնել հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ, և այս հանդիպումը լավ հնարավորություն է առաջ մղելու երկկողմ օրակարգը։

 

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում էին երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական հարաբերությունները, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը, ինչպես նաև խոսել Հայաստան-ԵՄ հարաբերություններին մասին:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությամբ հիշատակել է, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:

 

Էդվարդ Նալբանդյանը Լինաս Լինկյավիչուսին ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

 

Նախարարները քննարկել են հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձել ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։