sport.times.amԴորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի' Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հիշեցնենք, որ Կլոպի թիմը պարտվեց 1:2 հաշվով և այժմ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը' ակտիվում ունենալով ընդամենը 7 միավոր:
-Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք և ոչ այնքան լավ երկրորդ խաղակես: Երկրորդ կեսում մենք արդեն չկարողացանք հաջողությամբ պատասխանել մրցակցի ճնշմանը: Մեծ ջանքեր գործադրեցինք, սակայն արդյունքում մնացինք ոչնչով: Մնում է միայն ցավել տեղի ունեցածի համար: Շնորհավորում եմ «Բավարիային» արժանի հաղթանակի կապակցությամբ,-Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերված է «Բավարիայի» պաշտոնական կայքից: