ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը նոյեմբերի 4-ին դժգոհություն Է հայտնել Դոնբասի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում անցկացված ընտրությունների նկատմամբ Ռուսաստանի բռնած դիրքից: «Անօրինական ընտրությունները ցույց տվեցին, թե որքան դժվար Է պահպանել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները»,-կանցլերի խոսքը մեջբերել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

 

Մերկելը հավելել է, որ «Ռուսաստանը դեռեւս չի գործում այնպես, ինչպես դա կցանկանային Եվրոպայում»: ԳՖՀ-ի կանցլերը հերթական անգամ ընդգծել Է, որ առայժմ պատճառներ չի տեսնում Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու համար:

 

Մինչդեռ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կասկածում Է, որ ՌԴ-ի դեմ սահմանված ԵՄ-ի պատժամիջոցները կգործեն քաղաքական առումով: «Պատժամիջոցները կարող են մնալ ուժի մեջ, ավելանալ կամ պակասել՝ կախված տեղերում տիրող իրադրությունից: Տնտեսական առումով դրանք գործում են: Քաղաքական առումով դրանց արդյունավետության հարցը վիճելի Է: Ես ցանկանում եմ հարցնել՝ կարող են արդյոք դրանք փոխել Ռուսաստանի իշխանության դիրքորոշումը: Հարցը բաց Է մնում. դրան կարող Է պատասխանել միայն այդ իշխանությունը: Սակայն եվրոպացիներին նույնպես հարկ կլինի դրան պատասխանել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելել Է Մոգերինին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: