Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հերքեց տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց ինքը բարեկամական կապեր ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Իհարկե, սա քաղաքական որոշում էր, բայց ես նաև ունեմ աշխատանքային փորձ, կենսագրություն, տարբեր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին: Ես եղել եմ նաև փոխմարզպետ, համայնքի ղեկավար, պատկերացնում եմ աշխատանքի դժվարությունները: Դժվար է, բայց պետք է կատարենք, ուստի հասկանում եմ այդ դժվարությունը»,- ասաց Սարգսյանը:
Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյությում.