Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման օրակարգում են նոյեմբերի 11-ին կազմակերպվող Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:
Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325' «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ: