Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը կպահպանվի առանց փոփոխության, և տեղումներ չեն սպասվում: Տավուշում սպասվում է մինչև 22°C, Սյունիքում կնկատվի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում մինչև 20°C:

 

Շատ փոքր հույսեր կան, որ Արարտյան դաշտում նույնպես կնկատվի ջերմաստիճանի որոշ բարձրացում, և առավելագույն ջերմաստիճանը այստեղ կհասնի 15 աստիճանի: Նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

 

«Երեկ Հայաստանում գրանցվել է ջերմաստիճանի բավականին բարձր ֆոն: Տավուշում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 22°C, այն տատանվել է 22-15°C միջակայքում, բավականին բարձր ջերմաստիճան է գրանցվել Սյունիքում՝ 16-18°C: Իրենց նորմաների համեմատ բարձր է եղել ջերմաստիճանը լեռնային շրջաններում. այս օրերին Շիրակում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 14°C: Սակայն նոյեմբերին մեծ է ջերմաստիճանների առավելագույն և նվազագույն ցուցանիշների տարբերությունները:

 

Օրերս Հայաստանում արդեն գրանցվել է -26 աստիճան' Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

 

Օդերևութաբանության կենտրոնի պետը նաև տեղեկացրեց, որ նորմայի հետ համեմատած անցած օրերի ընթացքում ցածր ջերմաստիճան է գրանցվել Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, չնայած այստեղ նախօրեին ջերմաստիճանը գրանցվել է 13-14°C տաքություն: