Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով փորձել է ուտել սեփական ընկերուհու ակնակոպերը և դեմքը: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:

 

Ոստիկանությունը ժամանել է Արգոոդ գյուղում գտնվող հյուրանոց, որտեղ հյուրերից մեկն ասել է, որ տղամարդը հարձակվել է կնոջ վրա: Մարդասպանը 34-ամյա մի տղամարդ էր, ով ազատ էր արձակվել բանտից երկու շաբաթ առաջ: Ոստիկանությունը ստիպված է եղել զենքի միջոցով ձերբակալել տղմարդուն, որից հետո վերջինս մահացել է:

 

«Այս գազանը հոշոտել է ընկերուհուն», - ասել է հյուրանոցի հյուրերից մեկը:

 

Ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ տրամադրել: Ընթանում է հետաքննություն: