Այսօր՝ Ազգային Ժողովի հերթական քառօրյայի ընթացքում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց ԲՀԿ տեսակետը «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: ԲՀԿ-ն կողմ է, որ օրենքի նախագծի կիրառումը հետաձգվի. «Օրենքով սահմանված փաստաթղթավորման պահանջ ներկայացնելը նշանակում է՝ աշխատել լեգալ պայմաններում: Լավ է լեգալ պայմաններում աշխատել, բայց այդ փաստը կիրառելուց չպետք է մոռանալ մրցակցության պայմանները, քանի որ օրենքի կիրառումն այն տարբերակով, որով կա, կնշանակի՝ ճնշել փոքր և միջին բիզնեսը»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ մարդկանց պետք է հանգիստ թողնել:

 

Ըստ Մելքումյանի՝ ռեֆորմ նշանակում է ռեֆորմի ձևական ալիքի վրա ներդրումների կատարում, և հարց է բարձրացնում՝ բա ինչի՞ չենք անում. «Այս հարցը որևէ տնտեսական, մասնագիտական, կառավարման լուծում չունի, այս հարցն ունի զուտ քաղաքական լուծում»: